Նախքան խորհրդարանական ընտրությունները «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության 2-րդ համագումարին մասնակցող պատվիրակներին «սպառնացել» էր քերթել կաշիները, եթե լավ չաշխատեն։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք Արթուր Բաղդասարյանը բարկացե՞լ է իր «զորքի» վրա եւ կրկին ԱԺ-ում չհայտնվելու պատճառ է
համարում նաեւ վատ աշխատանքը։ Եվ, ընդհանրապես, որեւէ մեկի «կաշին քերթե՞լ է», թե՞ ոչ։
Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններից հետո տեղի ունեցած վարչության նիստի արդյունքներով հայտարարություն են տարածել, եւ այնտեղ ամեն ինչ գրված է։ Իսկ հարցին՝ արդյոք կաշի քերթելու դեպք չի՞ գրանցվել, Առաքելյանը արձագանքեց. «Դա հումոր էր, եւ դրա մասին բազմիցս ասվել է»։
Կարդացեք նաև
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում