Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ վիզաների ազատականացումը և Հայաստանից արտագաղթը (Տեսանյութ)

Մայիս 04,2017 12:36

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2014 թվականի ընթացքում ստացվել են 68 ռեադմիսիոն հայցեր՝163 անձանց վերաբերյալ, որոնցից 56-ը՝ Շվեդիայից, իսկ 12-ը՝ Լեհաստանից: 2015 թվականի առաջին կիսամյակում ստացվել են 61 ռեադմիսիոն հայցեր՝ 139 անձանց վերաբերյալ. 46-ը՝ Շվեդիայից, 9-ը՝ Լեհաստանից, 4-ը՝ Բելգիայից, 2-ը՝ Բուլղարիայից:

Այս տվյալները ներառված են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ իրականացրած «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագրերի մոնիտորինգի արդյունքներում:

Այդ առիթով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հարց հնչեց`վիզաների ազատականացման գործընթացը չի՞ նպաստի Հայաստանից արտագաղթին:

«Եթե ազատություն ես տալիս, որեւէ վատ բան չի լինի»,- կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, Վրաստանից, որը վերջերս ազատականացրեց ԵՄ մուտքի վիզաների գործընթացը, 12 հազար մարդ վիզա է ստացել: Մերժվել են 26-ը`փաստաթղթային անճշտությունների պատճառով: Արտագաղթի դեպքեր պաշտոնապես գրանցված չեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031