Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է. «Հայկական ժամանակ»

Մայիս 04,2017 12:25

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ սովորական երեւույթ է, երբ նախապես ստորագրված դատարկ թղթերում դիմումները լրացվում են աոանց այդ մարդկանց հետ զրուցելու։ Եվ «Ծաոուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձինք պետք է որ սա շատ լավ իմանային։

Սովորական չէ, երբ նրանք զարմանում են, որ իրենց անունից դիմում է ներկայացվել, ընդվզում են, նույնիսկ հասնում են ԿԸՀ եւ ի հեճուկս Գագիկ Ծաոուկյանի՝ պատգամավորական մանդատի տեր դառնում։ Ամեն անգամ չէ, որ դատարկ թղթերի պատմությունը նման հանգուցալուծում է ստանում։ 12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձեւով դուրս եկավ Գագիկ Ծաոուկյանի դեմ։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց։ Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, եւ ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար։ Եթե Ծաոուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծաոուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն։

Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաեւ Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը։ Նա armtimes.com-ին առավոտյան ասել էր, որ Շիրակում է և դժվար թե գա Երեւան, բայց աոաջինը հայտվեց ԿԸՀ նիստին։

Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ներգրավմամբ։ Արդյո՞ք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, եւ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծաոուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները։

Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ երեկ, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին։ Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ եւ այսպիսի ապտակներ հասցնել։

Հ.Գ. Այս ամբողջ ընթացքում «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակը մեկնաբանություն չի արել։ ԲՀԿ-ից իրավիճակը բավական անլուրջ մեկնաբանեց միայն Վարդան Բոստանջյանը՝ «tert.am«-ի հետ զրույցում ասելով՝ ինչ կա որ, հնարավոր է մարդիկ սկզբում մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել հետո փոշմանել են։ ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Ծաոուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է, ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանը հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031