Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ. «Վերեւներում» փող աշխատող բիզնեսմեններն ուղղակի թույլ չեն տալիս, որ մետրոն աշխատի. «Հրապարակ»

Մայիս 04,2017 12:08

Հարցազրույց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ

– Տրանսպորտի խնդիրը, մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը բոլոր քաղաքական ուժերն էլ կարեւորում են, ավելին՝ հիմա ներկայիս քաղաքապետն աշխատանքներ է տանում նոր երթուղային ցանցի եւ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման ուղղությամբ։

Ւ՞նչ եք կարծում, ինչքանո՞վ կարդարացնի այս նոր մոտեցումը եւ ինչքանո՞վ կբեռնաթափի քաղաքը։

– Չեմ կարող ասել, Եվրոպան ժամանակի ընթացքում է հասել դրան, մենք հիմա ինչքանով ենք պատրաստ դրան՝ չգիտեմ, բայց որ քաղաքում մետրոն շատ լավ պետք է աշխատի, դա հաստատ գիտեմ: Մետրոյի կայարանները պետք է ավելանան, վագոնները պետք է փոխվեն, շատանան, ընդամենը 3 վագոն է գնում-գալիս։ Մինչդեռ «վերեւներում» փող աշխատող բիզնեսմեններն ուղղակի թույլ չեն տալիս, որ մետրոն աշխատի, թե չէ այդ հարցը լուծվող հարց է։ Մետրոն կարող է հիմնական կենտրոնը բեռնաթափել, թող լրացուցիչ վարկեր վերցնեն նոր կայարաններ կառուցելու համար, Աջափնյակի կայարանն ի՞նչ է, որ չեն կառուցում, կամ Հրազդանի ձորում բացօթյա կայարանն ի՞նչ է, որ չեն կառուցում։

Հրազդանի ձորը զարգանալու այնքան ռեզերվներ ունի՝ Երեւանյան լճից մինչեւ Արզնի, պատկերացնում եք, թե ինչ հանգստի գոտի կլինի, աշխարհում նման բան չկա, որ այս կարգի քաղաքն ունենա նման հրաշալի ձոր, բայց մենք այն դարձրել ենք կոյուղի։

– Ներկա քաղաքապետի թիմն անընդհատ խոսում է, որ քաղաքը կանաչապատել են, որքանո՞վ է դա համաչափ ու հավասարազոր արված, մի կողմից տեսնում ենք՝ նոր ծառեր են տնկում, մյուս կողմից սխալ էտումների պատճառով տասնյակ ծառեր են հատվում։

– Տնկում են, բայց թե ինչքանով են կպնում, այլ հարց է, ես հետեւել եմ՝ այդ տնկած ծառերից շատ քչերն են կանաչել։ Տնկում են, միջոցառումն անում են, հետո էլ մոռանում են։ Տեսեք՝ Անտառայինի լանջը կառուցապատվեց, շենքերը վաղուց պատրաստ են, բայց մի կանաչ ծառ չկա։ Պետք էր Վահագնի թաղամասի նման անել, որ զուգահեռ կանաչեր։ Այնպես պետք է անեին, որ կառուցելուց հետո կանաչի հետ այդ փոշին, աղբը վերջանային։

Հետո, ամեն տեղ շինարարություն սկսելով՝ ամբողջ քաղաքը փոշու, կեղտի մեջ է թաղված, ինչքան ուզում ես ծառ տնկի, երեկվա ծառը չի կարող այդ փոշին, աղբն իր վրա հավաքել։

Էլ չասեմ բակերում ընտրությունից ընտրություն ավելացող ասֆալտները, ամեն բակում ամեն անգամ տեսնում ես նոր տեղ են ասֆալտում, երբ դրա տեղը կարող էին ծառ տնկել։ Դրանք որ հաշվեք, կտեսնեք, որ տասնյակ հեկտար կլինեն։ Ամեն ընտրությունից ընտրություն բակերում թող ծառեր տնկեին, ժողովուրդն էլ կխնամեր։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031