Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ում էր ուզում պատգամավոր դարձնել Ծառուկյանը՝ ինքնաբացարկ հայտնածների փոխարեն. «Հրապարակ»

Մայիս 04,2017 11:49

ԱԺ նոր կանոնակարգը թույլ է տալիս պատգամավորին դուրս գալ խմբակցությունից, բայց պահպանել մանդատը։ Միայն արգելում է այլ խմբակցությանը պաշտոնապես հարելը։

Ծառուկյանը, օրինակ, թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր էր ուզում դարձնել նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանին, որի համար չորս թեկնածու ինքնաբացարկի դիմումներ էր ներկայացրել։

Այս ընտրատարածքից ամենաշատ ձայն էին ստացել Արթուր Մամոյանը, նրան հաջորդող Արտյոմ Ծառուկյանը, Ալիկ Եղիկյանը եւ Արման Աբովյանը։ Մամոյանը, դեռ օրեր առաջ տեղեկանալով Ծառուկյանի մտադրությունների մասին, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում գրեց, սակայն Արտյոմ Ծառուկյանը երեկ դիմումը հետ վերցնողների թվում էր, եւ այս ընտրատարածքից նա կդառնա պատգամավոր։

Երեւանի թիվ 2 ընտրատարածքից էլ Վահան Կարապետյանն էր հաղթել՝ Չերրիի Վահանը, բայց Ծառուկյանն ուզում էր Մելիք Սաֆարյանին խորհրդարան տանել, Սաֆարյանը Ծառուկյանի թիկնապահներից է, բիզնեսներ ունի Երրորդ գյուղում։ Երեկ Կարապետյանն էլ հետ վերցրեց մանդատը։

Թիվ 3 ընտրատարածքից դաշինքի հաղթողը Կարամելի Հարութն էր, բայց նրա փոխարեն որոշվել էր ԱԺ տանել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԲՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Նազարյանին, այստեղից ինքնաբացարկ էին ներկայացրել ոչ միայն Կարամելը, այլ նաեւ Կարեն Առաքելյանը։ Կարամելի Հարութը երեկ հետ վերցրեց դիմումը։

Թիվ 4-ից հաղթած Նապոլեոն Ազիզյանի փոխարեն ԱԺ պատգամավոր էր դառնալու Վահե էնֆիաջյանը, իսկ Արագածոտնում ամենաշատ ձայն բերած Խաչիկ Մանուկյանի փոխարեն՝ Ծառուկյանի օգնական Նորա Առուստամյանը։ Նրա համար ինքնաբացարկի դիմում էր գրել ոչ միայն Ձվերի Խաչիկը, այլ նաեւ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով չցանկացավ երեկ խոսել:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031