Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի պայթյուն բնակարանում․ այրվել են տանտերերի դեմքերը

Մայիս 04,2017 11:40

Գյումրի բժշկական կենտրոնը մամլո հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, մայիսի 4-ին՝ ժամը 03:00-ին 1980 թվականին ծնված Արամ Հակոբյանը եւ 1984 թվականին ծնված Անժելա Գաբրիելյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվել է դեմքի, պարանոցի, շնչուղիների, վերին եւ ստորին վերջույթների թերմիկ այրվածք՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի, այրվածքային շոկ, իսկ Անժելա Գաբրիելյանի մոտ ախտորոշվել են դեմքի քերծվածքներ, վերին եւ ստորին վերջույթների թերմիկ այրվածքներ: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք համապատասխան բժշկական օգնություն են ստանում վերակենդանացման եւ վնասվածքաբանական բաժանմունքներում:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում․ ամուսինները, գիշերվա կեսին լսելով գազի արտահոսքը ազդարարող սարքի անընդմեջ ծնգոցը, վառել են լույսը՝ տեսնելու, թե ինչ խնդիր է առաջացել։ Լույսը վառելուն պես ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, նրանց անչափահաս երեխան չի տուժել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031