Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է քրեական պատասխանատվության ենթարկել «Գելափին»

Մայիս 04,2017 11:13

Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ «Գելափը» կեղծել է հարցման արդյունքները, որովհետեւ հարցումը կատարել է այն ժամանակ, երբ դեռ «Երկիր Ծիրանին», ըստ էության, ստեղծված չի եղել:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Գելափ ինթերնեյշնլի» հայկական ներկայացուցչության հարցումների արդյունքները, ըստ որոնց իր օգտին քվեարկելու է 3.9 տոկոսը, Տարոն Մարգարյանի օգտին 61.2 տոկոսը, Նիկոլ Փաշինյանի օգտին՝ 11.5:

Զարուհի Փոստանջյանը, ի պատասխան, ասաց, որ հայկական «Գելափը» «սերժական» է. «Ես նրանց պիտի կանչեմ քրեական պատասխանատվության ենթարկելու, որովհետեւ նրանք կեղծել են: Երբ նրանք կատարել են իրենց հետազոտությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չէր ծավալել իր գործունեությունը, հետեւաբար նրանք չէին կարող կատարել մի հետազոտություն գործունեության վերաբերյալ, որը չէր ծավալվում: Եթե դու ուզում ես ինչ-որ մեկի վերաբերյալ փաստեր ներկայացնել, ապա այդ մեկը պետք է լինի: Եթե չի եղել, ուրեմն նրանք ուղղակի կեղծել են»:

Մեր հարցին՝ Դուք սեփական հարցումները արե՞լ եք, ի՞նչ տպավորություն ունեք քարոզարշավից՝ նա պատասխանեց. «Դուք կարող եք հարցումներ անել, ես կարող եմ ասել, որ Երեւանի բնակիչը եւ համայն հայությունը աջակցում է մեզ՝ իր նամակներով, ողջույնի խոսքերով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031