Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 11 օր առաջ. Հանրապետականի տղաները հարձակվում են լրագրողի վրա (տեսանյութ). A1+

Մայիս 03,2017 23:45

2009-ի ավագանու ընտրությունները կոալիցիոն ոխերիմ գործընկեր է դարձրել Հանրապետականին եւ Բարգավաճ Հայաստանին: Ժամանակ առ ժամանակ մայրաքաղաքի տարբեր մասերում լսվում են այս երկու կուսակցությունների փոխադարձ հարձակումների մասին: Ավագանու ընտրություններին մասնակցող Դաշնակցությունը գիտի պատճառը. «Բոլորը հասկանում են, չէ՞, վերջապես, որ քանի ավագանի որ ուժը կունենա, էդքան էլ, ասենք, գարաժ կարա բաժանի: Հասկանու՞մ եք: Այսինքն, կան քաղաքական ուժեր, որոնք գնում են Երեւանը ղեկավարելու այդ մտադրությամբ՝ գարաժներ բաժանելու, տարածքներ»:

Հանրապետականում քարոզչական հովվերգությունը շարունակվում է. «Ես երեւանցի տղա եմ»: Գագիկ Բեգլարյանի քարոզարշավին միացած դուդուկահար Ջիվան Գասպարյանը մեծ հույսեր է կապում իր թեկնածուի ճաշակի հետ: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մտածում է, որ հենց Բեգլարյանը կարող է լինել Երեւանի նման բարդ քաղաքի քաղաքապետը եւ խմբավարը. «Ես կարծում եմ, որ Գագիկ Բեգլարյանին հաջողվելու է գտնել կապը մեր եւ մեր քաղաքի հոգու միջեւ»: Մշակույթի ապագա նախարարը Բեգլարյանից ակնկալում է, որ քաղաքին կարող է վերադարձնել իր հմայքը. «Աշխատելու է, որպեսզի մենք ապրենք լուսավոր, բարեկարգ, կանաչապատ, գեղեցիկ մեր երազած Երեւանում: Իմ շատ հարազատներ եւ ընկերներ այսօր կկանգնենք մի մարդու կողքին, ով բազմիցս մեր կողքին է եղել, այսինքն, մշակույթի, արվեստի եւ երբեւէ չենք զգացել նրա պաշտոնը»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031