Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբանները՝ Հայոց ցեղասպանության մասին. «Ամերիկայի ձայն»

Մայիս 03,2017 23:34

Լրացավ Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցը, իսկ Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչելու հարցը դեռեւս շատ հեռու է թվում։ Ինչպես մեծաթիվ հայեր ու թուրքեր, նաեւ վերլուծաբաններ են ասում, այսօր շատ կարեւոր է այդ ճանապարհի վրա առաջին քայլը՝ հաշտեցման ուղիներ որոնելու ջանքը։

՝՝Թուրքերը չեն ուզում ու չեն կարողանում իրենց վրա վերցնել իրենց նախնիների կողմից թույլ տրված արարքների պատասխանատվությունը։ Նրանք դաստիարակվում են այն մթնոլորտում, որ իրենք, կամ իրենց պապերը նման սխալ չէին կարող իրագործած լինել՛՛։ Այս մասին է Սկայպի միջոցով ասում Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը։

Երբ ինչ որ մեկը փորձում է հերքելու ուղիներ որոնել, ինչ որ կերպ հերքում է նաեւ կատարվածը, ասում է նա, ավելացնելով, ՝՝Այս առումով գովելի է քրդերի կեցվածքը, որոնք այսօր ընդունում են իրենց մեղքը։ Հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրում էլ հայկական եկեղեցին վերաբացելու փաստը հայերի ու քրդերի միջեւ հաշտեցման եզրեր գտնելու մի քայլ է՛՛։

Սակայն Դե Վաալի կարծիքով, Թուրքիայում այդ տարիներին սպանված մարդկանց հիշատակը հարգելու, հուշարձանները վերականգնելու, իրադարձությունները մանրամասն բացատրելու հանգամանքը շատ ավելի կարեւոր է, քան ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելը։

Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ իրականացնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, ասում է American Foreign Policy Council վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ստիվըն Բլենքը։

՝՝Երբ ղարաբաղյան խնդրին տրվի ընդունելի լուծում, թուրքական շրջափակումն ուժի մեջ պահելու իմաստը կկորի, ու կսկսվի հարաբերությունների բարելավման գործընթաց՛՛։

Սակայն Թուրքիայի համար կա մեկ այլ, ավելի կարեւոր հարց, ասում է վերլուծաբանն, ավելացնելով, ՝՝Խոսքը Գերմանիայից օրինակ վերցնելու մասին է։ Այսօր որեւէ երկիր վախ չունի Գերմանիայի նկատմամբ, քանի որ Գերմանիայի կառավարությունը վերցրել է պատասխանատվությունը եւ երկար տարիներ փոխհատուցել հրեաներին՛՛։

Ու Թուրքիան, ասում է նա, որքան երկար մնա այս խնդրի առջեւ կանգնած, այնքան ավելի երկար ժամանակ պիտի վստահություն չներշնչի աշխարհում։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031