Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավն ընդհատեց մի տղամարդ: Նա բեմահարթակ բարձրացավ: Հանդիսավարը փորձեց միջամտել, իսկ Տարոն Մարգարյանը գլխով արեց՝ նկատի ունենալով, որ նրան թույլ տան խոսել:
Խոսափողին մոտեցած տղամարդն իր ճառը սկսեց սեւակյան խոսերով. «Այնպե՜ս ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»: Քաղաքացին գովեց Տարոն Մարգարյանին, հիշեց նրա երջանկահիշատակ հորը՝ Անդրանիկ Մարգարյանին:
«Տարոն Մարգարյանը կիրթ է եւ բանիմաց, ունի բարի անցյալ: Նա կառուցում է խաղահրապարակներ, շենքեր: Հնարավորություն տանք նրան շարունակելու իր սուրբ գործը»,-ասաց տղամարդը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ