Վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ հյուրընկալվելու է «Սելտային»:
Ժոզե Մոուրինիոյի թիմը վերջին գրեթե ամեն խաղում ֆուտբոլիստների կորուստներ է ունենում: Բանը հասել է այնտեղ, որ բացառությամբ մի քանիսի, հիմնական կազմի առանցքային խաղացողների կեսից ավելին վնասվածք ունի: Սակայն Sky Sports-ի փոխանցմամբ երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում անցկացված մարզմանը մասնակցել են Պոլ Պոգբան, Քրիս Սմոլինգը եւ Էրիկ Բային: Աղբյուրը գրում է նաեւ, թե դա ամենեւին էլ չի նշանակում, որ նրանք մասնակցելու են «Սելտայի» հետ հանդիպմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manutd-ի
Կարդացեք նաև