Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ, իր բնորոշմամբ, ընդդիմադիր մրցակիցներին՝ «ԵԼՔ» դաշինքին եւ «Երկիր Ծիրանիին»:
«Նայում եմ մրցակիցներին ու վիրավորվում, որովհետեւ նման մրցակիցներ ունենալն ինձ համար պատվաբեր չէ: Կուզեի աշխատող մարդկանց տեսնել որպես մրցակիցներ, որոնք մեր երկրի համար ինչ-որ բան են արել… այն աղջկա ազգանունն ի՞նչ էր, վախենում եմ սխալ արտասանել… այն եմ հիշում, որ արտասահմանում՝ այլ երկրների դահլիճներում, մեր երկրի վրա ցեխ էր լցնում»,-նկատի ունենալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ասաց Լեւոն Իգիթյանը:
Ապա հիշեց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. «Անընդհատ գոռգռում է փողոցներում, ԱԺ-ում, բայց մեկը հարցնի՝ գոռալուց բացի ի՞նչ է արել»:
Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Իգիթյանը որոշ մրցակիցների նաեւ «բեզդելնիկներ» էր անվանել: Պատասխանը չէր ուշացել:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ