Ադրբեջանի զինված ուժերում սպառազինության է ընդունվել տարբեր նշանակության ժամանակակից ռազմական տեխնիկա, որն Ադրբեջանը ստացել է Ռուսաստանից՝ վերջինիս հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սպառազինությունը և ռազմական տեխնիկան ստուգելու նպատակով անցկացրած փորձարկումները հաջողությամբ են ավարտվել։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև