Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հաստատել են, որ քննարկվում է Պերմյակովի տեղափոխման հարցը. «Ինտերֆաքս»

Մայիս 03,2017 21:45

Ռուսաստանի արդարադատության նախարարությունից հաստատել են, որ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու շուրջ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Դատապարտյալ Պերմյակովի հնարավոր տեղափոխման հարցն այս պահին քննարկվում է Ռուսաստանի և Հայաստանի արդարադատության նախարարությունների միջև»,- ասել են գործակալությանը գերատեսչության մամուլի ծառայությունից։

Գերատեսչությունից, սակայն, նշել են, որ առայժմ վաղ է խոսել արտահանձնման որոշման կամ հնարավոր ժամկետների մասին։

Ավելի վաղ «Ինտերֆաքսը», վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարության իր աղբյուրը, գրել էր, որ Հայաստանում քննարկում են Պերյմակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031