Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել է վերջինիս C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հարցը։ Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող թեմաներ։ Քննարկումն ընթացել է դրական մթնոլորտում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպմանը քննարկվել է C-400-ների մատակարարման հարցը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը` Ria.ru- ի
Կարդացեք նաև