Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը վաղը հրամայի, ինձ ազատ կթողնեք». Կարո Եղնուկյան

Մայիս 03,2017 21:19

«ՍԱՍ-ն  է ձեզ հրամայում՝ Սերժիկ Ազատովիչ Սարգսյանը: Նա ինչ- որ ասում է դա էլ կատարում եք` ՍԱՍ-ի  Արտակը չէ, Սերժը: Վաղը հրամայի ինձ բաց թողնել, բաց եք թողնելու, հրամայի տեսակցություններիս վրա դրված արգելքը վերացնել, վերացնելու եք»,-այսօր այս հայտարարությամբ է հանդես եկել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա  պահանջում է իր դեմ հարուցված քրեական գործը անջատել «Սասնա ծռեր»-ի գործից:

«Դեռ նախորդ դատական նիստին դատարանը փորձում էր ներկայացնել, թե կարող է քննիչի կամ դատախազի գործառույթներին  հսկողություն իրականացնել, բայց մենք ասացինք, որ Կարո Եղնուկյանի գործով արդեն երկու նախադեպային որոշում է  հրապարակել ու բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռները՝ գտնելով, որ Կարո Եղնուկյանի իրավունքները խախտվել են»,- Aravot.am-ին ասաց Եղնուկյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով, իրենք պահանջում են, որ Եղնուկյանի գործն առանձնացվի   «Սասնա ծռերի» մայր գործից, որովհետեւ վերջինի  դատավարությունը 5,6 տարի կշարունակվի.  Եղնուկյանի մասով գործի նյութերը 42 հատոր են, իսկ մայրը գործինը՝ 42 հազար. «Եթե առանձնացվի, Եղնուկյանի գործը կքննվի երկու շաբաթ, ոչ թե 6 տարի»:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, միջնորդության քննարկումը կշարունակվի մայիսի 10-ին ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ջանս… դուն,
    Մեծ Գործին (pun intended… as in “number 2″…)
    ետեւէն եկող (ditto…)
    երկրորդական թղթածրար մըն ես

    ո՞նց կարող են նախ քու դատդ կատարել,
    յետոյ միւսներունը սկսիլ կամ շարունակել !

    հարկաւոր փաստի կեդրոնական, հիմնական, էական մասը,
    միեւնոյնն է՝ կատարուած զինեալ գործողութիւնը

    ուրեմն նախ այդ պիտի հաստատեն դատարանին առջեւ,
    ապա պիտի ջանան անոր մէջ ըստ իրենց քո տեղդ, քո դերդ փաստել

    անվերջ կ’ընդգծես թէ իրաւաբանութիւն ուսանած ես,
    լաւ, հենց հիմա ժամանակն է իրաւաբանական տրամաբանութեան
    (բան մը որ այդ կողքիդ չակերտեալ «փաստաբանը» անհնար է որ երբեւիցէ ունենա իր կեանքում…)

    դատարանին առջեւ այս գերզգացական պոռթկումները ոչ միայն ի զուր են,
    այլ կարող են վնասակար լինել քո օրինական թղթածրարին

    կամ պիտի շարունակես – քո ըմբռնողութեամբդ – հերոս ըլլալ,
    եւ հետեւաբար վերջ դնես այս դատական խորապէս անիմաստ դիմումներին,
    ու սպասես դատիդ,
    կամ ել, պիտի սկսիս տրամաբանական տեղատւութեան մասին մտածել,
    եթէ արդէն ուշ չէ
    (= plea bargaining, on a lesser charge,
    just to get the f*** out of there)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031