Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներն այսօր շարունակվեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Լրագրողները պարբերաբար փորձում էին հարցեր ուղղել Տարոն Մարգարյանին, մասնավորապես՝ «կարծիք հայտնեք Ձեր մրցակիցների այն պնդումների շուրջ, թե վերջիններս մեծամասնություն են կազմելու ավագանիում», «պատգամավորական մանդատից հրաժարումն ինչո՞վ է պայմանավորված»:
Տարոն Մարգարյանը, սակայն, հարցերից խուսափում էր՝ ասելով. «Խնդրում եմ՝ թողեք քաղաքացիների հետ շփվեմ, նրանց դարդ ու ցավը լսեմ»:
Կարդացեք նաև
ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն պատճառաբանեց, թե երեկ արդեն իսկ պատասխանել է լրագրողների հարցերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ