Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապրիլին մենք մեզ ավելորդ էինք զգում». Արկադի Տեր-Թադևոսյան

Մայիս 03,2017 20:23

Այսօր Երևանի Պետական Համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում  արցախյան ազատամարտի  հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:

Գեներալ- մայորը պատմեց իր մանկության, «Ազգ-բանակ» կոնցեպցիայի մասին,  ինչպես նաև պատասխանեց համալսարականներին հուզող մի շարք հարցերի:

«Ազգ- բանակ»  կոնցեպցիայի մասին խոսելիս գեներալ-մայորը կարևորեց հասարակության կարծիքը: «Ես եմ» և «Պատիվ  ունեմ» նախագծերի ընդունել-չընդունելը կախված է հասարակությունից, և կարվի համապատասխան սոցհարցում, քանի որ ամենակարևորը այս դեպքում, ծառայողների, նրանց ընտանիքների և հարազատների կարծիքն է»,- ասաց նա:

Այն հարցին, թե «Ազգ-բանակ»-ը ապագա ունի՞, և ի՞նչ է ակնկալվում, գեներալ-մայորը պատասխանեց. «Դեռ Արցախյան ազատամարտի տարիներից մենք ունեինք այդ ազգ-բանակ հասկացությունը, հասարակությունը մեկ բռուցք դարձած կռվում էր մեծամասամբ առանց զենքի և հիմա ևս պատրաստ է կռվել , դրա ապացույցը ապրիլյան պատերազմն էր »:

Արկադի Տեր- Թադևոսյանը նշեց նաև, որ մենք ունեցել ենք մի շարք բացթողումներ. «Մենք ոչ թե այդ բացթողումները պետք է գցենք իրար վրա, կամ ուղղակի պատմենք դրանց մասին, այլ վերլուծենք:Օրինակ՝ մենք պետք է օգտագործենք մեր երիտասարդ գիտնականներին, որպես ռեսուրս՝ սեփական արտադրանք ունենալու համար, և մենք հավաքել ենք համապատասխան մարդկանց»:

Արկադի Տեր-Թադևոսյանը խաղաղության կողմնակից է, բայց նշում է, որ սովորական երաժշտության հետ, պետք է հնչի նաև զինվորական քայլերգ: Դա ամենակարևոր բանն է անվտանգությունը պահպանելու համար, իսկ դրա համար ամենամեծ ռեսուրսը մեր երիտասարդներն են. «Երբ ապրիլին գնացել էինք դիրքեր, մեր երիտասարդները այնպիսի վստահությամբ և հմտությամբ էին ամեն ինչ անում, որ մենք մեզ ավելորդ էինք զգում»:

Կոմանդոսը խոսեց նաև «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության մասին՝ նշելով,  որ դա ուղղակի գաղափար չէր, այլ անհրաժեշտություն:

Համալսարականներին հետաքրքրեց այն, թե ինչ կարծիք ունի Կոմանդոսը Մադրիդյան սկզբունքների մասին. «Եթե կարդաք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սկզբունքները, կտեսնեք, որ դա ամբողջովին մեր դեմ է, և այն ընդունելը պետք է բացառել»:

Կոմանդոսի կյանքի կարգախոսը շատ պարզ է`հասկացված լինել, բոլոր մարդիկ պետք է խոսեն այնպես, որ իրար հասկանան, ինքը հայերեն թերի իմանալու պատճառով հաճախ է բախվում այդ խնդրին:

Գեներալ -մայորը կարևորեց նաև թշնամու լեզուն իմանալը՝ ավելացնելով նաև, որ կան հատուկ խմբեր, որոնք սովորում են: Որպես հավելում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախագահ Մհեր Օթարյանը հայտարարեց, որ սեպետեմբեր ամսից Մարտական պատրաստության ակումբի անդամների համար կզազմակերպվեն նաև ադրբեջաներենի դասընթացներ:

Նելլի Թառփոշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031