Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական բնույթի հայհոյանքներ՝ փաստաբանի հասցեին

Մայիս 03,2017 17:55

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները կրկին միջադեպ սարքեցին:

«Հիշեցնեմ ամբաստանյալներին ու նրանց հարազատներին, թե ինչ դեպք է տեղի ունեցել տիկին Մեյթիխանյանի ընտանիքում և ինչ գործողությունների արդյունքում է սպանվել նրա ամուսնինը: Այս պարագայում ամբաստանյալները պետք է, որ հասկանային, թե ինչից ելնելով կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստի ժամանակ իր վստահորդ՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի պահվածքին, երբ նա ջրով շիշը նետեց ամբաստանյալներից մեկի ուղղությամբ:

Ինեսա Պետրոսյանը նաեւ անդրադարձավ ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի պնդումներին, թե իր պաշտպանյալը լավ դաստիարակված լինելու արդյունքում է իրեն զուսպ է պահել ու չի արձագանքել իր ուղղությամբ շիշ նետելուն եւ ասաց, թե տուժող կողմը չի կիսում պաշտպանական կողմի այդ տեսակետը. «Հակառակը` հավաստում է, որ ընդամենը մի կայծ էր անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ և տուժող ու մեղադրանքի կողմին դարձներ Եղիշե Խաչատրյան: Փոխարենը նրանք հասկանային, թե ինչ եղավ տուժող կողմի հոգեվիճակի հետ: Ես նաեւ կխնդրեի, որ դատարանը դատական նիստը խանգարողներին դուրս հանի»:

Ինեսա Պետրոսյանի այս հայտարարությանը հաջորդեց հերթական միջադեպը, նիստին ներկա ամբաստանյալների հարազատները սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տալ փաստաբանի հասցեին, հեգնել, թե դատարանը կարող է բոլորին հեռացնել նիստերի դահլիճից:

Ինեսսա Պետրոսյանը դատարանում բարձրացրեց նաեւ իր անվտանգության հարցը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանվեց Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արտաշես Չիչոյանի, Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031