Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակն այսօր ստեղծագործական շիտակության համար շնորհվեց ռեժիսոր Արա Շիրինյանին, որը մասնավորապես ասաց. «Որքան էլ պատիվ է ինձ համար այս մրցանակը ստանալ, ես այնուամենայնիվ կուզենայի, որ իմ փոխարեն այստեղ կանգնած լիներ երիտասարդ լրագրող՝ կատարած որևէ շատ կարևոր գործի համար»։