Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է». Սյուզան Խարդալյան

Մայիս 03,2017 16:52

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեդահայ ճանաչված գրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին:

Նախարարը ողջունեց սփյուռքահայ գործչին, կարևորեց նրա հայանպաստ գործունեությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայ դատի խնդիրների վրա գրավելու, նաև համամարդկային թեմաների միջոցով հայկական հարցերը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության թեման եղել և շարունակում է մնալ և՛ պատմության, և՛ հոգեբանության, և՛ արվեստի կիզակետում: Պարտավոր ենք պատմական հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Հայ Դատի խնդիրը, քանի դեռ չի կատարվել հայ ժողովրդի արդար պահանջը:

Սյուզան Խարդալյանը Ցեղասպանության ամենազգայուն թեմաներից մեկին է անդրադարձել՝ հայ կնոջ տառապանքներին, պայքարին ու դժվարին ճակատագրին: Իր ողջ կյանքը նա նվիրել է Հայ Դատի պաշտպանությանը, և արել է համոզմունքով, հավատով: Հայ Դատի մարտիկները մեր ժողովրդի սերուցքն են և արժանի են մեր երախտագիտությանը, դրվատանքին, սիրուն: Սիրով ուզում եմ այդ սերն ու երախտագիտությունը փոխանցել Սյուզան Խարդալյանին և պարգևատրել նրան մեր նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով»:

Սյուզան Խարդալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարձր գնահատանքի համար և հավելեց. «Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է: Շնորհակալ եմ: Մի բան կարող եմ խոստանալ, որ գործս շարունակելու եմ, իմ էությունը սա է: Պատմությունը տղամարդիկ են գրում, և դրա համար էլ քիչ են նշվում կանանց հերոսությունները: Կանանց հետ կապված թեմաները զգայուն են, և տղամարդիկ խուսափում են արծարծել Եղեռնի տարիներին կանանց տառապանքներին առնչվող թեմաները»:

Այնուհետև հայտնի լրագրողն ու կինոգործիչը պատասխանեց ներկաների հարցերին:
Սյուզան Խարդալյանը կրթությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում:Նա ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Տատիկիս դաջվածքները» «Վերադարձ դեպի Արարատ»:

Նրա վերջին ֆիլմերից «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը, որում արծածվում է ցեղասպանությունը վերապրած, ամոթի ու տառապանքների միջով անցած, դաջված կանանց թեման: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նաև՝ եվրախորհրդարանում, և մեծ հնչեղություն ստացել հասարակության լայն շրջաններում: «Մեծ մորս դաջվածքները» դիտել է 300 միլիոն մարդ է դիտել:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031