Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա օրինազանցություն». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը չի վախենում անգամ Ծառուկյանի հետ առճակատվել (Տեսանյութ)

Մայիս 03,2017 16:35

ԿԸՀ-ում քննարկվում է ինքնաբացարկի դիմում ներկայացրած ԱԺ պատգամավորների հարցը: Ինչպես հայտնել ենք, 11 պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից հայտարարել են, որ իրենց ինքնաբացարկի դիմումը պետք է չեղյալ համարել, իրենք պատրաստվում են վերցնել պատգամավորական մանդատը:

Լրագրողների հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը, որը Վայոց ձորի նախկին մարզպետն էր, ասաց, որ ինքը մանդատից հրաժարվելու որեւէ դիմում չի ստորագրել: Հարցին՝ ձեզ խաբված համարո՞ւմ եք՝ պատասխանեց. «Խաբված չէ, ավելի շատ վիրավորանք կա: Վիրավորանք, որ անարդարություն է եղել»:

Թե ով է դա արել, ով է իրենց փոխարեն նման որոշում կայացրել՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ չգիտի, համենայնդեպս, «Ծառուկյան» դաշինքից ում հետ խոսել է, ասել են՝ մենք չենք. «Մոտիվացիա կա այս ամենում»:

Հարցին՝ սա իշխանությունների՞ ձեռքի գործն է, կարո՞ղ էին ազդել Ծառուկյանի վրա՝ նա պատասխանեց, որ չի կարող ասել, որովհետեւ եթե այդպես լիներ, ինչո՞ւ պիտի այսպիսի ուժեղ կազմով գնար ընտրության:

Նա ասաց, որ մամուլից է իմացել, որ ինքը հրաժարվել է իր մանդատից. «Մեր թիմն էր անհանգստացած, ընտրողներն էին զանգում, անհանգստացած էին, թե ինչու պետք է հրաժարականի դիմում տայի»:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքում պառակտում տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Եթե ճիշտ եւ շատ արագ չվերլուծվի, իհարկե, պառակտում կա: Եթե պատճառները վեր չհանվեն, մեղավորները չպատժվեն, տեսաք, 11 պատգամավոր են, բոլորն էլ ներկայացրեցին, որ տեղյակ չեն»:

Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Բնականաբար, կա օրինազանցություն»:

Հարցին՝ դիմելո՞ւ եք դատախազություն, նա պատասխանեց. «Եթե փաստաբանները գտնեն, որ կա հանցանք՝ իհարկե»:

Մենք հետաքրքրվեցինք՝ եթե պարզվի, որ Գագիկ Ծառուկյանն է այս ամենի հետեւում կանգնած՝ էլի դիմելո՞ւ եք իրավապահներին՝ նա պատասխանեց. «Վստահ եղեք, որ եթե իմ նկատմամբ որեւէ մեկը անարդարացի որոշում է կայացրել, բնականաբար, ես բոլոր քայլերի դիմելու եմ, ով ուզում է լինի»: Մենք ճշտեցինք՝ մտահոգություն չունե՞ք նրա հետ առճակատման գնալու՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ես երբեւէ մտահոգություն չեմ ունեցել արդար գործն առաջ տանելու»:

Պատգամավորն ասաց, որ ինքը 4000-ից ավելի ձայն է հավաքել Վայոց ձորում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պեպոների « բարաթներն» են, նոտարով հաստատված: Նողկալի է, երբ բոլորը հարցնում են՝ ո՞վ կարող էր անել: Ւբրև չգիտեն, որ բոլոր հարցերը լուծում է շեֆը՝ «զիմզիմովը»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031