Մայիսի 3-ին «Մայր Հայաստան» թանգարանի շրջակայքում «Երիտասարդ համալսարանականների միավորում» (ԵՀՄ) հ/կ-ն անցկացրեց ցուցադրություն՝ Հայրենական պատերազմում Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը: Միջոցառման մասնակիցները կրում էին զինվորական հագուստներ և զենքեր:
«Այսօրինակ ցուցադրություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Չի բացառվում, որ առաջիկայում կլինի նաև Արցախյան պատերազմի թեմայով: Վստահ եմ, որ միջոցառումը ավելի կբարձրացնի հայ երիտասարդների մարտունակ ոգին»,-ասաց ԵՀՄ նախագահ Գևորգ Մելքոնյանը:
Կարդացեք նաև
«Ծառայելով Հայաստանի Հանրապետությանը պարտական եմ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին՝ այդ թվում և պապիկիս»,-ասաց զինվոր Դավիթ Հարությունյանը:
«Նմանատիպ միջոցառումները սերունդ դաստիարակելու լավագույն ձևերից են»,-նշեց Մայր Հայաստան թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ