Այսօր ԿԸՀ-ում քննարկվեց ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած պատգամավորների հարցը: Հիշեցնենք, որ 23 պատգամավորի անունից ինքնաբացարկի դիմում կար:
Թվով 11 պատգամավորներ հայտնել են, որ իրենք ինքնաբացարկի դիմումը հետ են վերցնում եւ չեն հրաժարվում մանդատից:
«Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը ԿԸՀ-ին դիմում է գրել առ այն, որ մանդատից հրաժարվելու դիմումը չի համապատասխանում իրականությանը, եթե դիմում կա, դա կեղծիք է, խնդրում եմ նման դիմումի առկայության դեպքում այն քննության չառնել: Դիմումը նոտարական կարգով է վավերացված: Նրա ներկայացուցիչը ԿԸՀ-ում ասաց, որ ավելացնելու ոչինչ չունեն:
Կարդացեք նաև
«Ծառուկյան» դաշինքից Խաչիկ Մանուկյանը նույնպես դիմում է ներկայացրել եւ նշել. «Խնդրում եմ դիմումը չեղյալ համարել եւ ինձ տրամադրել ԱԺ պատգամավորի մանդատ: Խաչիկ Մանուկյանը պնդեց, որ դիմումն անձամբ տեսնի: ԿԸՀ-ից տրամադրեցին դիմումը, նա ուշադիր կարդաց եւ վերադարձրեց:
«Ծառուկյան» դաշինքից Ալիկ Եղիկյանը նույնպես դիմում է ներկայացրել եւ հորդորել ինքնաբացարկի դիմումին ընթացք չտալ: Նույն դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը ԿԸՀ-ում նույնպես պնդեց, որ չի հրաժարվում իր մանդատից:
Դիմում էր ներկայացրել անեւ Սերգեյ Բագրատյանը, Հրանտ Դավթյանը:
Հենց նոր եկավ նաեւ Հարություն Ղարագյոզյանը, որը նույնպես դիմում ներկայացրեց, որ մանդատից չի հրաժարվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ