Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ըմբիշները կրկին առանց մեդալի մնացին:
65 կգ քաշային Նարեկ Սիրունյանն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Գերմանիայի ներկայացուցչին, իսկ 97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոեւը մեկնարկային գոտեմարտում բավական հեշտ հաղթանակից հետո երկրորդում տանուլ տվեց: Եվ քանի որ այդ ըմբիշներն այնուհետեւ չհասան եզրափակիչ, մեդալի ճանապարհները փակվեցին մեր մարզիկների առջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ