ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը նոր՝ 6-րդ գումարման ԱԺ-ում չի լինի: «Ա1+»-ի հետ զրույցում նա ցանկություն հայտնեց, որ երկող ԱԺ-ն իրոք կատարեր իր պարտականությունները օրենսդիր գործում, ոչ թե Կառավարությունից կազմվեր ու ներկայացվեր, հրամցվեր, այլ մարդիկ՝ որպես օրենսդիր, իրենք առաջարկեին երկրի ցավի, հոգսի, մեր ժողովրդի այն խնդիրների մասին նախագծեր, որոնք հնարավոր է օրենսդրական դաշտում կարգավորել. «Անցնող՝ 5-րդ գումարման ԱԺ-ն եւ լավն է եղել, եւ վատը, ընդհանուր առմամբ կյանք է՝ մեր կյանքի նման՝ կարելի է ասել նորմալ է եղել, բայց ինչ-որ տեղ էն չէր, էլի. օրինակ՝ ես այդ աշխատանքից, մեր աշխատանքից գոհ չեմ»:
Պարոն Մախսուդյանը մեր հարցին ի պատասխան անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին՝ նշելով. «Պատմական ճշմարտություն է՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը. վերջում կտեսնենք՝ արժանի՞ էր, թե ոչ: Քաղաքապետի ընտրություններն էլ դա ցույց կտան»:
Ընթացող քարոզարշավը նա նորմալ է համարում. «Բռնություններ չկան, սահմանափակումներ չկան, բայց դե վերջում ժողովուրդը ինչ գնահատական կտա, դրանից է կախված: Երեւանցիները պետք է գնահատեն՝ եթե գոհ են, եթե լավ է, թող այդպես էլ շարունակվի, եթե կուզենան փոփոխություններ, ապա կտեսնենք»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ