Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները

Մայիս 03,2017 14:28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը:

Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում նախատեսում է հիմնել անասնաբուժական ասոցիացիա, որի նպատակն է հանրապետությունում զարգացնել անասնաբուժական մասնավոր բիզնեսը:

Նրանք նշել են, որ Հայաստան կատարած այցի նպատակն է տրամադրել խորհրդատվություն անասնաբուժական ասոցիացիայի հիմնման վերաբերյալ: Խորհրդատուները մի շարք հանդիպումներ են անցկացնելու հանրապետության տարբեր կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

«Անասնաբուժությունը գյուղատնտեսության ոլորտի կարևոր ճյուղերից է, որը մշտական վերահսկման և մոնիթորինգի կարիք ունի: Այս հարցում մենք բարձր ենք գնահատում ձեր փորձը և հուսով ենք, որ այն մեզ համար օգտակար կլինի: Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ձեզ Հայաստանում նախատեսվող նախաձեռնություններում», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով նախարարը հորդորել է հյուրերին որպես վերահսկող մարմին սերտորեն համագործակցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անասնաբուժության ոլորտին առնչվող, այդ թվում` պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը և համարակալմանը վերաբերող հարցերին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031