Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լրագրողներին առնչվող «Էլեկտրիկ Երեւան»-ի եւ «Սարի թաղի» գործերը դոփում են տեղում». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)

Մայիս 03,2017 14:23

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծում լրատվամիջոցների աշխատանքի համար խնդրահարույց կետ կա՝ լրագրողի համար արդյունավետ աշխատանք չի կարող լինել այն փաստը, որ ամեն անգամ նյութ պատրաստելիս նա անձի անձնական տվյալների հրապարակումը պետք է համաձայնեցնի վերջինիս հետ: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա օրենքի նախագծի նշյալ կետն աբսուրդ է որակում:

Անդրադառնալով փաստին, որ մեկ այլ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել ՄԻՊ-ին կից Տեղեկատվության ազատության խորհուրդ, Մելիքյանը նկատեց, որ այդ մարմնի լիազորությունները հստակ չեն, ձեւավորման կարգը՝ նույնպես:

Աշոտ Մելիքյանը նաեւ ահազանգեց, որ լրագրողներին առնչվող «Էլեկտրիկ Երեւան»-ի եւ «Սարի թաղի» գործերը դոփում են տեղում, նոր կասկածյալներ եւ մեղադրյալներ չկան: Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ տուժել է 22, իսկ «Սարի թաղի» դեպքերի ժամանակ՝ ավելի քան 20 լրագրող եւ օպերատոր: «Սարի թաղի առնչությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն գրանցել է երկու լրագրողի գանգատներն առ այն, որ իրավապահ մարմիններն արյունավետ չեն գործում»,-հայտնեց Աշոտ Մելիքյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031