Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուր հարցերից վրդովված թեկնածուները «աղջի՜կ ջան»-ով են դիմել լրագրողներին». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)

Մայիս 03,2017 13:20

Այս տարվա առաջին եռամսյակը լրատվամիջոցների աշխատանքում առանձնացել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի լարվածությամբ. գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 3 դեպք: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա փոխանցմամբ՝ նույն շրջանում ավելացել է լրագրողների հանդեպ ճնշումների թիվը՝ 32 դեպք, որոնք հիմնականում կապված են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կողմից՝ ՀՀԿ-ական դպրոցի տնօրենների աղմկահարույց ձայնագրությունների հրապարակման հետ:

«Ակնհայտ է, որ իշխանությունները դատարան դիմելու հարցում ուղղորդել են դպրոցի տնօրեններին: Հաշվեհարդարի միտում կա»,-դառնալով փաստին, որ որոշ տնօրեններ դատի են տվել Դանիել Իոաննիսյանին, ասաց Մելիքյանը:

Նա առանձնացրեց նաեւ այն փաստը, որ նախընտրական շրջանում մի շարք թեկնածուներ աչքի են ընկել ոչ կոռեկտ կեցվածքով, երբ լրագրողները վերջիններիս սուր հարցեր են ուղղել:

«Չգիտես ինչու՝ նրանք համարում են, որ լրագրողներն իրենց չպետք է սուր հարցեր տան. վիրավորում են լրագրողներին, բորբոքվում: Մեդիադաշտի ներկայացուցիչների մեծ մասն աղջիկներ են: Թեկնածուները սկսել են նրանց «աղջիկ ջան»-ով  հաճախ դիմել, վիրավորել: Դա միտում է դառնում»,-նկատեց Աշոտ Մելիքյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031