Լրահոս
Օրվա լրահոսը

Գողական օրենք է՝ ստորագրությունս վերցրել օգտագործել են. Մուշեղ Սաղաթելյանը ևս տեղյակ չի եղել իր «ինքնաբացարկի» մասին. «Առաջին լրատվական»

Մայիս 03,2017 13:15

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը։

Պարոն Սաղաթելյան, հրապարակվեց «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկի դիմում հայտնած թեկնածուների ցանկը, Դուք ևս այդ ցանկում եք։ Տեղյա՞կ եք։

 Այդ թեմայով ինձ հետ խոսակցություն չի եղել։ Բայց շտաբում բազմաթիվ անձնական թղթեր եմ ներկայացրել՝ ոստիկանությունից և այլն։ Ընդունողը Մուրադյան Ալբերտն էր՝ իր մոտ է եղել, բայց ինքնաբացարկի մասին խոսք չի եղել։ «Ծառուկյան» դաշինքի շտաբում մի աղջիկ կար նստած՝ քարտուղարությունում, այդ աղջկան լիազորագիր տրվեց թեկնածուի, այդտեղ եմ ստորագրել։ Բայց ուրիշ տեսակի խոսակցություն չի եղել, ինքնաբացարկի մասին խոսակցություն ինձ հետ չի եղել։ Չգիտեմ՝ ինչ մատյանի մեջ եմ ստորագրել, ինչ կարգով է եղել, թող իրենք ասեն, թե այդ ողբերգական արարողությունը ոնց է եղել։

Այսինքն՝ ինչպես հասկացա, Ձեզ ուրիշ թղթեր են տվել ստորագրելու, և հիմա պարզվում է՝ դա ինքնաբացարկի դիմում է եղել։

 Ես օրենքով պահանջված թղթեր եմ ներկայացրել, երկու անգամ ինձ շտաբ են կանչել, թուղթ են տվել՝ ստորագրել եմ, որ անձնական գործ են կազմում, բայց ինքնաբացարկի մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել:

 

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031