Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Վարդանյան. «Ես այն համոզման եմ, որ երբ սկսեմ մտածել ինչ-որ տեղս փակելու մասին, իմ դերերը չեն լինի իմ դերերը». «Ժողովուրդ»

Մայիս 03,2017 11:45

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը («Ամեն ինչ վաճառվում է» (Եվգենիա), «Հոգեկանը» (Մարինա), «Բադաորս» (Վերա), «Խլահավի բույնը» (Արիանա) եւ այլն, որը հանրություն լայն զանգվածներին հայտնի է «Կարգին սերիալ», «Երե1», «Դոմինո» հումորային հեռուստանախագծերից, պատասխանել է այն հարցին, թե արդյոք համարձակ դերեր կերտելու հանգամանքն անդրադառնում է անձնական կյանքի վրա:

– Հայ իրականությունում այնքան էլ շատ չեն դերասանուհիները, որոնք չեն խուսափում հանդես գալ բաց, համարձակ դերերով, ֆոտոշարքերով։ Ձեր աշխատանքը անձնական կյանքում խնդիրներ չի ստեղծո՞ւմ։

– Բանն այն է, որ իմ մարմնավորած կերպարները բավական վառ են, բայց դա անձնականիս վրա ոչ մի կերպ չի անդրադառնում։ Վաղուց ամուսնացած եմ, եւ մեզ մոտ ամեն բան կարգին է։ Ես ինձ ոչ մի ավելորդություն թույլ չեմ տալիս։ Այն, ինչ անում եմ բեմում կամ էկրանին, գրված է սցենարով, պահանջում է բեմադրիչ-ռեժիսորը։ Դա իմ ցանկության կամ նախապատվության հարցը չէ։ Ես այն համոզման եմ, որ երբ սկսեմ մտածել ինչ-որ տեղս փակելու մասին, իմ դերերը չեն լինի իմ դերերը։

Մեր թատրոնը բեմադրել է Շիրվանզադեի «Մորգանի խնամին», եւ ես մարմնավորում եմ Նատաշային, որի դերը նախկինում խաղացել են շատ մեծ արտիստուհիներ։ Պատկերացնում եք, չէ՞, նա դերասանուհի է, կրում է բավական համարձակ, բաց կոստյում։ Ես հո չե՞մ կարող ասել. «Գիտե՞ք՝ ես չեմ կրի այս կարճ շրջազգեստը, ես նման վառ դիմահարդարում չեմ անի» եւ այլն։

– Իսկ առօրյայում է՞լ եք այդպիսին, թե* հոգնում եք ուշադրության կենտրոնում լինելուց։

– Քանի որ շատ եմ աշխատում, ինձ հաճախ կարելի է տեսնել վառ դիմահարդարմամբ, բայց առօրյայում նախընտրում եմ նուրբ մեյքափ անել, հասարակ զգեստներ կրել, առհասարակ, տարբեր կերպ եմ ներկայանում հանրությանը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031