Այս գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում 23-ամյա Լուսինե Պողոսյանը հնգյակ է լույս աշխարհ բերել` 4 աղջիկ մեկ տղա: Երեխաներն այժմ տարբեր հիվանդանոցներում են, քանի որ ժամանակից շուտ են ծնվել:
Ամենաթմբլիկը տղան է կշռում` 880 գրամ:
Երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ հետազոտությունը եռյակ է ցույց տվել, եւ անգամ այս պարագայում «շոկի մեջ է ընկել», սակայն, երբ ավելի ուշ պարզվել է, որ ոչ թե եռյակ է այլ հնգյակ, որոնցից մեկն է տղա է, ինչպես ինքն է ասում` ուրախությունից սառը դատողությունը կորցրել է:
Հոր փոխանցմամբ, իր կինն իրեն լավ է զգում, երեխաներն էլ արդեն
Կարդացեք նաև
Անուններ ունեն` Արա, Լիլիթ, Աննա, Թեհմինե, Ռոզի:
Այս պահին երեխաների հայրը աղջիկներից մեկին է դեռ տեսել:
Ընտանիքը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից է եւ հանրակացարանում բնակվում է վարձով:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ