Կեղծ դիպլոմների աղմկոտ գործով երեք ոչ պետական բուհերի ռեկտորներից երկուսը մեղավոր են ճանաչվել։ «ՀԺ»-ին հաջողվեց պարզել, որ խոսքը Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական եւ Գյումրու «Պրոգրես» համալսարանների մասին է։ Երրորդ բուհը Երեւանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանն էր։
Մյուս բուհի՝ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտորի մասով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանը վճռել է ռեկտոր Լաուրա Մկրտչյանի նկատմամբ, որպես պատիժ, նշանակել առեւտրային կամ այլ կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 2 տարով եւ տուգանք՝ 300 000 դրամ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում