Վազգեն Մանուկյան. ՀՀ հանրային խորհրդի նախագահ
– Պարոն Մանուկյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հանդիպումը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ։
– Ուզեցել են հանդիպել, եկել են հանդիպել ենք, ինչն է պրոբլեմը, իրենց ուղեկցող սփյուռքահայերից մեկը զանգեց, խնդրեց, որ հանդիպենք, հանդիպեցի, ոչ մի պրոբլեմ չկա այդտեղ։
– Հայաստանում ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ կազմակերպության
Կարդացեք նաև
նկատմամբ։ Դա չի՞ մտահոգել Ձեզ։
– Ես գիտեմ, բայց ինձ համար դա նշանակություն չունի։ Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում։
– Այդ կազմակերպությունը շատ փակ, գաղտնի եւ խորհրդավոր կազմակերպություն է…
– Ցանկացած ժողովրդի մեջ մի ինչ-որ հատված կա գավառական, որը ուրիշ ձեւով է նայում այդ բաներին, պետք չէ հարմարվել իրենց։ Կառույց է, որը որ նշանակություն ունի աշխարհում, եւ եթե իրենք ուզում են հանդիպել, բնական է, որ պետք է հանդիպել, եւ ցանկացած կառույցի հետ որ խոսում ես, պետք է քո պետական, ազգային հարցերը փորձես առաջ տանել։
Վահան ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում