Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականների շքերթը սկսեց, և կլինի երկար երթ. «Ժամանակ»

Մայիս 03,2017 11:03

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետական կուսակցության, «Դաշնակցության» և «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորության թեկնածուների ցանկը, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել և հետևաբար չեն դառնա մանդատի տեր: Այսպիսով, մի քանի շաբաթ տևած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեև, իհարկե, դեռևս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում այսպես ասած ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:

Ընդ որում, դա ամենևին չի նշանակում, որ զտման մյուս փուլերը անպայման լինելու են մինչև մայիսի 18-ը, երբ տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, և կլինի կառավարության հրաժարականը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչև կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչև 2018 թվականի ապրիլ, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանը անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը և այն այլևս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը:

Այդպիսով, հանրապետության Առաջին դեմքը դառնում է վարչապետը, ձևավորվելու է նոր կառավարություն: Ահա առաջիկա տարվա ներիշխանական գլխավոր ինտրիգը և, ըստ էության, գուցե ամբողջ հնգամյակի գլխավոր ինտրիգը: Եվ այս տեսանկյունից, ներկայիս խորհրդարանական կազմն առաջիկա տարվա ընթացքում ենթակա է այդ ինտրիգին: Իսկ այն հանգուցալուծվելու է իշխանության բևեռների կամ թևերի ուժերի հարաբերակցությամբ: Այստեղ կան առնվազն երկու հիմնական հավակնորդներ՝ Սերժ Սարգսյանի թևը և Կարեն Կարապետյանը, որն ինքը թև չունի, այլ ավելի շուտ հանդիսանում է Սամվել Կարապետյանի թևի ներկայացուցիչ: Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ խաղին բավական գործուն ներգրավվածություն ունենալու են «Դաշնակցությունն» ու Գագիկ Ծառուկյանը: Կլինեն բավականին տարբեր այլ ավելի մանր գործոններ, մինչև անգամ ընդդիմադիր դաշտում, և գուցե նույնիսկ խորհրդարանից դուրս մնացածների շարքերում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031