Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հաց բերողի» մայր. «Հեռու մնացեք Արթուրից արդեն, Արթուրի շիրիմը դառել է բիզնես ծրագիր». «Հրապարակ»

Մայիս 03,2017 10:58

Հարցազրույց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մոր՝ տիկին Դոնարայի հետ

– Արթուր Սարգսյանի մահվանից հետո ստեղծվել էր հանձնախումբ՝ հուղարկավորության հարցերով, ի՞նչ է արել այդ հանձնախումբը։

– Ոչ մի աջակցություն չի եղել, մահվան ժամանակ եղել է դուդուկ, մի մեքենա է եկել, սրահի փողը վճարված է եղել, անհայտ մարդիկ են վճարել, չնայած ես գիտեմ, թե ովքեր են։ Երբ հոգեհանգստի հացն էին տալիս, շատ մարդիկ նստել են, հացը կերել են, այդ փողն էլ է վճարված եղել էլի ուրիշ մարդու կողմից։

– Դուք տեղյակ եք՝ հանձնաժողովին գումարներ փոխանցում են։

– Չգիտեմ, թե ինչ գումարներ են եկել, բայց գիտեմ, որ թաղման հանձնաժողով էր կազմվել, որտեղ ընդգրկված էր Արսենս՝ իմ տղան։ Պետք է այդ հանձնաժողովը զբաղվեր Արթուրի գերեզմանի հարցերով, էնտեղ ծախսվել է մի գումար՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պրոյեկտներ պետք է կազմեր, մենք ձեն չհանեցինք, մենք ուզում էինք Արթուրին տանեինք էդտեղից, բայց ասացին, որ ոչ մի տեղ չպիտի տարվի Արթուրը, ստիպված ժամանակավոր բերեցինք էդտեղ։ Պատվանդան սարքեցին, Արթուրին դրեցին վրան, եւ սպասում եմ անընդհատ, ես չեմ հասկանում՝ ժամանա՞կ են շահում, ինչո՞ւ էին անընդհատ ձգձգում։ Քառասունքից հետո կհանենք-կտանենք գյուղ, չենք տանի, եղբայր, նա իմ տղան է, պիտի թաղեմ իմ տղային։

Էրեխես ինչքան պիտի մնա պատվանդանի վրա։

– Դուք ցանկանում եք, որ Ձեր որդին՝ Արսենը, դուրս գա հանձնախմբից, ինչո՞ւ։

– Արթուրը պետք է իր արժանի տեղը գտնի, բայց ուշացնում են, ժամանակ են շահում, չեն խոսում, չեն զանգում։ Ուրեմն ես հայտարարում եմ, որ իմ տղային այդտեղից հանեն, որովհետեւ Արսեն Սարգսյանն էլ է այդ հանձնաժողովում ու տեղյակ չէ ոչ մի բանից՝ ինչ են անում, ինչ չեն անում։

Խնդրում եմ՝ այդ հանձնաժողովը թող լուծարվի, այն, ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի թաղմանը։ Ես իմ տղային կտանեմ-կթաղեմ՝ որտեղ, ոնց, ինչ՝ հանձնաժողովի գործը չէ արդեն։ Թախանձագին խնդրում եմ՝ հանձնաժողով, հեռու մնացեք Արթուրից արդեն, Արթուրի շիրիմը դառել է բիզնես ծրագիր, դա ինձ դուր չի գալիս։ Ինձ զանգում են, ասում են, ես շատ վիրավորված եմ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031