«… Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն։ ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Տրամաբանությունը հուշում է, որ ՊԵԿ-ի կաշառակեր աշխատակիցներին առնչվող գործը ՊԵԿ-ը չէ, որ պետք է քննի։ Դա ԱԱԾ-ի գործն է։ Ըստ էության հենց դրա համար գոյություն ունի ԱԱԾ-ն։ Սկզբունքային տեսանկյունից գերատեսչությունը չպետք է ներգերատեսչական հանցագործություններով զբաղվի, որովհետեւ հենց գերատեսչական շահերը կարող են խանգարել գործի բացահայտմանը։ Խոսքը սկզբունքի մասին է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում