Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ ընդդիմադիրը իրենք են: Մենք «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին հարցրինք՝ այդ միակ ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ «Ես անձամբ գոհ կլինեմ, որ միակ ընդդիմադիրը լինեն մյուսները, իսկ «Ելք» դաշինքը լինի իշխանություն: Մենք ընդդիմության տիտղոսի համար չենք պայքարում: Չէի ցանկանա երբեւէ, որ ընդդիմության տիտղոսը մշտական կերպարով ունենար «Ելք» դաշինքը: Մենք եկել ենք փոփոխությունների օրակարգով: Մեր նպատակը իշխանության ամբողջական լծակներ ստանալն է, որի արդյունքում մենք կարող ենք մեր ծրագրերն իրացնել: Ընդդիմադիր լինելով՝ դու քո ծրագրերը չես կարող իրացնել: Դրա համար որեւէ խնդիր չկա, թող ընդդիմությունը լինեն իրենք, ՀՀԿ-ն, մենք էլ լինենք իշխանություն: Օր կգա՝ հենց այդպես կլինի»: Իսկ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանին փոխանցեց. «Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
03.05.2017