Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ:
Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, զանգվածային լրատվամիջոցների դերն առավել պատասխանատու է դառնում թե՛ որպես տեղեկատվության աղբյուրի և թե՛ որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի:
Կարդացեք նաև
Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով կրում են իրենց պատասխանատու կոչումն ու մասնագիտական բարձր որակներով կարողանում են հանրության ուշադրությունը հետևողականորեն սևեռել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա, որոնք այդուհետ դառնում են նախադեպեր և փոխում են կարծրացած մտածելակերպեր, մարդկանց, նաև` մեր իրականությունը: Եվ պատահական չէ, որ ձեզ արդարացիորեն համարում են չորրորդ իշխանություն:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Նաև մաղթում եմ, որ շարունակեք պատվով ու սկզբունքայնությամբ կատարել մասնագիտական ձեր աշխատանքը՝ վերլուծական ձեր միտքն ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեցնելով մեր ժողովրդի նվիրական նպատակներին` ի բարօրություն մեր երկրի և մայրաքաղաք Երևանի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ