Նովի Սադում (Սերբիա) մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների մրցաշարի երկրորդ օրը պայքարի մեջ մտնելու են 65 եւ 97 կգ քաշային ըմբիշները: Հայաստանը վաղը ներկայացնելու են, համապատասխանաբար, Նարեկ Սիրունյանը եւ Գեորգի Կետոեւը, որոնք գոտեմարտելու են որակավորման փուլից:
Նակեկի առաջին մրցակիցը լինելու է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովը, Գեորգիինը՝ Տարիկ Ազուզին՝ Բելգիայից:
Այսօր մեր երկու ըմբիշներ անմասն մնացին մեդալներից. 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը ի վերջո տեղ զբաղեցրեց 13-րդ հորիզոնականում, Վահե Թամրազյանը՝ 8-րդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի