Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիի միակ «ջրի ճամփան»

Մայիս 03,2017 15:00

Կիրակի օրը Գառնիում հյուրընկալ ընտանիքներից մեկի բնակիչներն անչափ
ուրախացան, երբ տեսան, որ մեքենայով ենք: «Այս անգամ տաքսիով չենք գնա ջուր բերելու»,- ասացին նրանք ու, տեղավորվելով մեր մեքենան, ցույց տվեցին աղբյուրի մոտ տանող ճանապարհը: Ջրի ճամփին հերթեր էին. մարդիկ դույլերով, տարաներով գալիս էին ոչ միայն խմելու ջուր տանելու, այլեւ, ինչպես զրուցակիցներից մեկն ասաց, 90 լիտրը հազիվ հերիքում է լողանալու, կենցաղային հոգսերը հոգալու համար:

Բնակիչները դեռ ջրի երես չեն տեսել՝ չնայած այն հանգամանքին, որ վարձերը մուծել են: Ստացվում է, որ Գառնիում ջրամատակարարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում, մինչդեռ մայրաքաղաքի մի շարք թաղամասեր ապահովված են հենց Գառնիից հոսող ջրով:

 

Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

02.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031