Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվեք ստամոքսի պաշտամունքից եւ երբեք չեք տառապի զանազան հիվանդություններով

Մայիս 03,2017 12:30

Կենդանի օրգանիզմի իմունային պաշտպանության մասին տասնյակ հազարավոր գրքեր են գրվել, դրա հետազոտությամբ բազմաթիվ լաբորատորիաներ են զբաղվել, սակայն այդ երեւույթը դեռեւս լիովին ուսումնասիրված չէ։ Եվ պատճառը ոչ թե մասնագետների անկարողությունն է, այլ խնդրի բարդությունը։

Ռուս բնաբույժ Գալինա Շատալովան գրել է, որ իր բժշկական պրակտիկայում առնչվելով բազմաթիվ հիվանդների հետ՝ համոզվել է, որ բնական ապաքինման համակարգի կիրառման ընթացքում վերականգնվում է մարդու օրգանիզմի բնական ինքնակարգավորման մեխանիզմը, որի շնորհիվ էլ վերականգնվում է նաեւ թուլացած իմունիտետը, եւ մարդն ախտածին մանրէների համար դառնում է անմատչելի։
«Որքան ավելի է մարդը հեռանում բնությունից, ստեղծում արհեստական աշխարհ՝ իրեն շրջապատելով սելեկցիայի միջոցով ստացված արհեստական բույսերով, այնքան ավելի են բազմանում դժբախտությունները, որոնցից մեկն էլ բնական իմունիտետի թուլացումն է։ Դրա հետեւանքով մարդու օրգանիզմը զրկվում է հզոր պաշտպանից եւ վարակիչ մանրէների համար դառնում խոցելի։

Սելեկցիոներների ջանքերի շնորհիվ մարդուն հաջողվել է ստանալ մշակովի բույսերի այնպիսի տեսակներ, որոնց մեջ մեծ քանակությամբ սննդարար նյութեր են պարունակվում։ Միեւնույն ժամանակ պակասել են այն նյութերը, որոնք խանգարում են նրանց մշակմանը։ Սակայն, ինչպես պարզվել է, հենց այդ «վտանգավոր» նյութերի շնորհիվ են բույսերը պաշտպանվում վնասատու միջատներից»,-ասել է բնաբույժը։

Բույսին զրկելով բնական պաշտպանական «վահանից»՝ մարդն ստիպված իր վրա է վերցրել նրանց պաշտպանության գործը՝ այդ նպատակին ծառայեցնելով թունաքիմիկատները։ Սակայն հայտնի է, որ բույսերն իրենց մեջ պարունակվող կոդային ինֆորմացիայի օգնությամբ ներգործում են մարդու օրգանիզմի վրա։ Կենդանի բնության մեջ տեղի է ունենում մշտական երկխոսություն, ինֆորմացիայի փոխանակություն։ Մեր խնդիրը բնության լեզուն հասկանալն է, նրա հետ ունեցած ներդաշնակությունը վերականգնելը։ Եվ մենք առողջ կլինենք։

Բժշկուհու խոսքերով` առողջ լինելը լոկ հիվանդության բացակայություն չէ, այլ նաեւ օրգանիզմի այնպիսի վիճակ, որի առկայությամբ բացահայտվում են մարդու տաղանդն ու ընդունակությունները, արտահայտություն են գտնում սերը, բարյացակամությունը, ստեղծագործությունը. «Եվ երբ ես խոսում եմ բնական ապաքինման համակարգի բուժական-պրոֆիլակտիկ արդյունավետության մասին, ապա ամենից առաջ նկատի ունեմ հոգեւոր տգիտությունից, անտարբերությունից, անգթությունից, չարությունից, դաժանությունից, նախանձից, եսասիրությունից, ագահությունից ձերբազատվելը: Ազատվեք ձեր հոգին կեղեքող որդից, հրաժարվեք ստամոքսի պաշտամունքից եւ դուք երբեք չեք տառապի զանազան հիվանդություններով»։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

02.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031