2009-ի ավագանու ընտրություններից 12 օր առաջ Երեւանի 3-րդ գյուղ թաղամասում բախվում են հանրապետականներն ու ԲՀԿ-ականները: Որոշ տեղեկություններով՝ միջադեպի առիթ է դարձել այն, որ ԲՀԿ-ականները թաղամասում նախընտրական բուկլետներ են բաժանել, մասնակիցների մեջ շոշափվում են գլխավոր դատախազի եղբոր եւ Գալուստ Սահակյանի որդու անունները։
«Մենք գլուխ չենք պահել»,-քարոզարշավի հերթական օրն ասում է քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը: Վերջինիս քարոզչահոլովակում մտավորականները միայնակ չեն, Բեգլարյանի կողքին են նաեւ ամուսնացողները, բժիշկները եւ երեխաները։
Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը քարոզարշավի այս օրը խոսում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունից: Վահան Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ քաղաքային իշխանության հավակնող իրենց կուսակցությունում հավաքված են շահեր չհետապնդող մարդիկ։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հեղինե Բիշարյանը վստահ է, որ հենց ինքն էլ դառնալու է քաղաքապետ: «7 թեկնածուների մեջ ես միակ կինն եմ: Մտածում եմ, որ ես կդառնամ քաղաքապետ, ես իմ վրա վստահ եմ»,-ասում է տիկին Բիշարյանը:
Կարդացեք նաև
Քանաքեռ- Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման տանող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճամփան դժվար է ու երկար: Տասնյակ մարդիկ են մոտենում Ծառուկյանին եւ ինչ-որ բան խնդրում: Հանդիպումը կայանում էր հայ առաջին փիլիսոփա Դավիթ Անհաղթի հուշարձանի տարածքում:
2013-ի քարոզարշավի օրերին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են վարչապետի թեկնածության առիթով, որում ավելի ուշ հաստատվում է Տիգրան Սարգսյանը: ԲՀԿ խոսնակը լրագրողներին վստահեցնում է, որ ավագանիում իշխանությունը վերցնելիս իրենք անելու են մի բան, որ չի արել Հանրապետականը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: