Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լրագրողներին պատմեց՝ հենց լրագրողների քննադատություններից հետո է հայտնաբերել, որ ռուսերեն չգիտի։
«Ինձ ընտրում էին կոմիսիայի նախագահ, ասեցին՝ Աբրահամյանին ընտրում եք՝ ինչ անեք, ինքը ռուսերեն չգիտի, կես ժամ խոսում ա, չենք հասկանում, ասում են՝ հայերեն են գրում այդպես։ Աստված տա մարդիկ այնքան ռուսերեն իմանան, ինչքան ես գիտեմ»,–այսօր ասաց Արա Աբրահամյանը՝ նշելով, որ Ռուսաստանում չեն դժգոհում իր ռուսերենի մակարդակից.
«Ես չգիտեմ այնքան, ինչքան ձեր պահանջներն են, Ռուսաստանում չեն բողոքում, որ ես ռուսերեն չգիտեմ, չնայած ես եղել եմ գործարանի տնօրեն, աշխատել նախարարությունում։ Ես հետո հայտնաբերեցի, որ ես ռուսերեն չգիտեի, ձեզանից իմացա։ Ես մենեջեր եմ, ես ռուսերենի դասատու չեմ, ուսուցիչ չեմ։ Եթե ձեր գրածը իմ վրա ազդեր, ես կանհանգստանայի, ցավոք սրտի, բայց ձեր գրածները ձեր վրա են ազդում, որ վաղը մի բան ա լինում, ասում են՝ ով ա եկել, ում ա օգնում, մի քիչ զգույշ եղեք»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ցավն էն է, որ էս մարդ գլխի չէ, որ ինքը հայերեն էլ չգիտի…