Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը տրանսպորտի ուղեվարձի մասին. «Կարող ա 1 կանգառը 20 դրամ ա, խի՞ եք 100 վճարում». (Տեսանյութ)

Մայիս 02,2017 22:15

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դավիթաշեն համայնքում էր: Նա անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին, եւ վստահեցրեց.  «Ձեռներս ծալած չենք նստել, արդեն խնդրի լուծման փուլում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  Երեւանի ավագանու մյուս ուժերի ներկայացուցիչների՝ տրանսպորտի վերաբերյալ քաղաքապետին ուղղված մեղադրանքներին, եւ քաղաքապետարանի ծառայողական մեքենաներին, Տարոն Մարգարյանն ասաց. «Ինչո՞ւ նոր հիշեցին այս խնդիրը: Իսկ մեր ընդդիմախոսները օգտվո՞ւմ են տրանսպորտից, կամ ընտրություններից հետո տրանսպորտի՞ց են օգտվելու»:

Ապա` Մարգարյանը վստահեցրեց, որ կարճ ժամանակում տրանսպորտի խնդիրն էլ կլուծվի, խորհրդատու կազմակերպություն կա:

Aravot.am-ի հարցին՝ ուղեվարձի թանկացում նախատեսվա՞ծ է տրանսպորտային խնդրի լուծման արդյունքում, Մարգարյանը պատասխանեց. «Ամեն ինչ անելու ենք, որ մեր սոցիալական  խմբերին լրացուցիչ բեռ չավելացնենք»:

Իսկ մյուս խմբերի համա՞ր, մեր այս հարցին էլ Մարգարյանն այսպես պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ  էդ խնդիրը չլինի: Հիմա ես ուզում եմ հասկանամ ու ձեզ ուղիղ հարց տամ՝ 1 կանգառ գնալու համար 100 դրամ եք վճարում, 7 կանգառ գնալու համար՝ 100 դրամ: Կարող ա էդ 1 կանգառ գնալու համար 20 դրամ ա, խի՞ եք 100 վճարում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եթե պարոն քաղաքապետը պետք է մի քանի հարյուր հազար դոլար տար խորհրդատու կազմակերպությանը, որպեսզի իմանար, որ մեկ կանգառի համար հնարավոր է նաև 20 դրամ վճարել, ապա հանգիստ կարելի է ասել, որ նա իր տեղում չէ. առանց պետական փողերը քամուն տալու էլ կարելի էր հանգել այդ գաղափարին, քանի որ այն վաղուց կիրառվում է աշխարհում, և այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031