Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իմ և պարոն Վլադիմիր Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել. Տիգրան Աթանեսյան

Մայիս 02,2017 21:11

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերին իմ և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետևանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, ում շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում:

Փաստաբանների պալատում առկա բացասական երևույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ.Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ և պարոն Վ.Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին:

Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031