«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խմբերն ու ավագանու թեկնածուներն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեցին մայրաքաղաքի թվով վեց վարչական շրջանում` Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ:
Այսօր եւս բաժանվեցին հազարավոր բուկլետներ, հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվեցին «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներին, իրագործման ուղիներին, կուսակցության քաղաքական ծրագրին ու գաղափարախոսությանը:
Վերջին օրերի ընթացքում արդեն մի քանի տասնյակ երեւանցիներ, թոթափելով անտարբերությունն ու հավատ ընծայելով` անդամակցել են կուսակցությանը եւ կամավոր ներգրավվել քարոզարշավին` իրենց քաղաքացիական պարտքը համարելով կուսակցությանն աջակցելը, եւ հատկապես` Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին:
«Երկիր Ծիրանի»-ի ղեկավարին քաղաքացիները, այդ թվում` Սարի թաղի բնակիչները, այսօր եւս ընդունեցին ջերմ ու անկեղծ համակրանքով, ինչին Զարուհին արձագանքում էր, թե միասնաբար պետք է ազատագրենք Երեւանն ու Հայաստանը: Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նաեւ շնորհակալություն հայտնեց սարիթաղցիներին, ովքեր պատսպարել էին ոստիկանության եւ նրանց աջակցող խմբավորումների կողմից 2016-ի հուլիսի հարձակումների հետեւանքով տուժած քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Վաղը քարոզարշավը կշարունակվի նորովի:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն