Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ին 180 միլիոն դրամ պահուստային ֆոնդից

Մայիս 02,2017 19:52

Պետական եկամուտների կոմիտեին 180 միլիոն դրամ կհատկացնեն` հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատա­կով: Գումարը կտրվի կառավարության պահուստային ֆոնդից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Մայիսի 4-ին ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը կառավարության նիստում, ներկայացնելով այս նախագիծը, վարչապետին կհայտնի, որ գումարը տրամադրելու են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին` նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքե­նա­ների տրամադրման գործընթացի շարունակականությունն ապահովելու համար:

Պարոն Հարությունյանի հիմնավորմամբ, այս պահին ՊՈԱԿ-ի տրամադրության տակ առկա հսկիչ-դրամ­արկ­ղա­յին մեքե­նա­ների քանակությունն ավարտվում է եւ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել շուրջ 1000 հատ հսկիչ-դրամարկղային մեքենաներ. «Խնդիրը, սակայն, կայանում է նրա­նում, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներ­դր­ման գրասենյակ» ՊՈԱԿ-ը չունի բավա­րար ֆինանսական միջոցներ՝ հսկիչ-դրամարկ­ղա­յին մեքենաների ձեռքբերումն ու ներ­մուծումը սեփական միջոցներով կազմակերպելու համար»:

Վարդան Հարությունյանի ներկայացմամբ, ՊՈԱԿ-ի մոտ անհրաժեշտ ֆինանսական միջոց­ների բացակայությունը պայմանավորված է այն հան­գա­մանքով, որ գործող կարգի համա­ձայն` հսկիչ-դրամ­արկ­ղային մեքենաները որոշակի խմբերի հարկ վճարողներին տրամադրվում են էական զեղչ գներով կամ անհատույց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031