Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«21 տարեկան տղա ցկցկում է փողոցում ու դրա համար մե՞նք ենք վճարելու». Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների մասին

Մայիս 02,2017 19:40

Այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների հետ քարոզարշավ իրականացրեց Էրեբունի համայնքում:

Մինչ քարոզարշավը լրագրողների հետ զրույցում նա ցուցադրեց Արցախի պողոտայի եւ Տիգրան Մեծի խաչմերուկում գտնվող մի պարսպապատ տարածք, որը վերածվել էր աղբանոցի:

Մեր հարցին՝ այդքան վա՞տ է վիճակը, ՀՀԿ-ի ավագանու անդամներն ասում են՝ սեւ ակնոցները հանեք, ընդդիմությունը ճանճ է փնտրում, որ փիղ դարձնի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ստեղ սեւ ակնոցով մարդ չկա, ձեր ոչ սեւ օբյեկտիվը պտտեք ու նկարեք»:

Մեր հարցին՝ ձեր ծրագրում Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաները առնվազն 70 տոկոսով կրճատելու դրույթ կա: Ուսումնասիրություն արե՞լ եք, ովքե՞ր են տնօրինում այդ մեքենաները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հաճախ փողոցով տեսնում են, «մեքենա է անցնում, վրան գրված է՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչություն, ինչ-որ մի հատ 21 տարեկան տղա մեջը նստած, ինչ-որ մի հատ ռեփ մաքսիմալ ձայնով միացրած, պատուհաններն իջեցրած, գոտին չգցած ցկցկում է փողոցում ու դրա համար մե՞նք ենք վճարելու: Էդ տղաներին ես խորհուրդ եմ տալիս մեքենաները կանգնեցնեն եւ իրերը հավաքեն, որովհետեւ իրենք շուտով պետք է գնան»:

Նա ասաց, որ Երեւանի քաղաքապետարանում 2000 մարդ է աշխատում, հաստիքացուցակն ուռճացված է ու իր ընտրվելու դեպքում ցուցակով ձայն հավաքողները կգնան իրենց գործերին, իսկ պրոֆեսիոնալները կմնան՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031