Այսօր Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց ընբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարն սկսեցին ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանը մեկնարկային օրը չկարողացավ մեդալ նվաճել: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց: Նա չմասնակցեց նաեւ սփոփիչ գոտեմարտերին, քանի որ նրան պարտության մատնած մրցակիցը չհասավ եզրափակիչ:
Գրեթե նույն ճակատագրին արժանացավ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, որը 1/8 եզրափակչի առաջին գոտեմարտը շահելուց հետո երկրորդում անհաջողության մատնվեց, իսկ սփոփիչ առաջին գոտեմարտում պարտություն կրելով՝ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ